Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Դեղագործություն

Նանոմասնիկները կօգնեն ճարպակալման դեմ պայքարում. news.am

Նանոմասնիկները կօգնեն ճարպակալման դեմ պայքարում. news.am

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի  (MIT) եւ Բրիգամի կանանց հիվանդանոցի (Brigham and Women's Hospital) հետազոտողները նանոմասնիկներ են մշակել, որոնք կարող են ճարպակալման դեմ դեղերը հասցնել հենց ճարպային հյուսվածքին: 

Ավելորդ քաշով մկները, որոնք ստացել են այդ նանոմասնիկները, 25 օրվա ընթացքում կորցրել են իրենց քաշի 10 տոկոսը, միաժամանակ, որեւէ կողմնակի ազդեցություն չի դրսեւորվել:

Նանոմասնիկներում առկա դեղը խթանում է ճարպային հյուսվածքում նոր արյունատար անոթների աճը: Արդյունքում այն «վնասակար» սպիտակ ճարպային հյուսվածքից վերափոխվում է «օգտակար» գորշ ճարպային հյուսվածքի: 

Նման դեղերը նոր չեն: Սակայն հետազոտական խումբը դրանք տեղ հասցնելու նոր միջոց է մշակել: Ընդ որում, այնպես, որ դրանք չկուտակվեն հենց ճարպային հյուսվածքում` օգնելով խուսափել մարմնի այլ մասերում կողմնակի ազդեցություններից:

Ավելի վաղ գիտնականները ցույց էին տվել, որ նոր արյունատար անոթների աճի խթանումը` գործընթաց, որը հայտնի է անգիոգենեզ անունով, կարող է օգնել ճարպային հյուսվածքի փոխակերպմանը եւ հանգեցնել մկների մոտ քաշի կորստի: Բայց մի կարեւոր դիտողություն կա. այն դեղերը, որոնք անգիոգենեզ են խթանում, կարող են վնաս հասցնել օրգանիզմի այլ մասերի:

Գիտնականները մասնիկներ են մշակել, որոնք դեղերը կրում են իրենց հիդրոֆոբ միջուկներում` կապված են PLGA պոլիմերի հետ: Վերջինս օգտագործվում է այլ դեպքերում եւս դեղերը եւ բժշկական սարքավորումները տեղ հասցնելու համար:

Հետազոտողները մասնիկների ներսում երկու տարբեր դեղ են փաթեթավորել: Առաջինը ռոսիգլիտազոնն է, որը հավանության է արժանացել դիաբետի բուժման համար, բայց լայնորեն չի օգտագործվում կողմնակի ազդեցությունների պատճառով: Երկրորդը պրոստագլանդինի նմանակն է` մարդկային հորմոնի տեսակի: Երկու դեղն էլ ակտիվացնում են բջջային PPAR ռեցեպտորը, ինչը խթանում է անգիոգենեզը եւ ճարպային հյուսվածքի փոխակերպումը «օգտակարի»:

Նանոմասնիկների արտաքին թաղանթը կազմված է մեկ այլ պոլիմերից` պոլիէթիլենգլիկոլից, ներկառուցված մոլեկուլներով, որոնք մասնիկներն ուղարկում են անհրաժեշտ նպատակներին: Նման մոլեկուլները կապվում են արյունատար անոթների մակերեւույթին գտնվող սպիտակուցների հետ, որոնք շրջահյուսում են ճարպային հյուսվածքը:

Գիտնականները մասնիկների ազդեցությունը ստուգել են մկների վրա փորձարկումներում, որոնք ճարպերի բարձր պարունակությամբ սննդի պատճառով ճարպակալում ունեին: Կենդանիներին 25 օրվա ընթացքում երկու օրը մեկ նանոմասնիկների մեջ փաթեթավորված դեղեր էին տալիս:

Արդյունքում մկները կորցրել են մարմնի զանգվածի մոտավորապես 10 տոկոսը, իսկ խոլեսթերինի եւ տրիգլիցերիդների մակարդակը (մոլեկուլի, որն մարդու օրգանիզմում  կազմում է ճարպերի հիմնական բաղադրիչը) նրանց մոտ նվազել է: Կրծողները նաեւ ավելի զգայուն են դարձել ինսուլինի հանդեպ: Բացի այդ, փորձարկվող մկների մոտ ոչ մի կողմնակի ազդեցություն չի դիտարկվել:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. vesti.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Նոր սարքը թույլ կտա գնահատել քաղցկեղի դեմ դեղերի արդյունավետությունը. news.am
Նոր սարքը թույլ կտա գնահատել քաղցկեղի դեմ դեղերի արդյունավետությունը. news.am

University of Huddersfield-ի գիտնականները Aragon Institute of Biomedical Research-ի գործընկերների հետ համատեղ սարք են ստեղծել, որի օգնությամբ կարելի է որոշել քաղցկեղի դեմ դեղերի արդյունավետությունը...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Պարկուճները կարող են փոխարինել հեմոֆիլիայով հիվանդների ներարկումներին. news.am
Պարկուճները կարող են փոխարինել հեմոֆիլիայով հիվանդների ներարկումներին. news.am

Մոտ ապագայում հեմոֆիլիայով տառապող մարդիկ կարող են ներարկումներից եւ արյան փոխներարկումից հրաժարվել. հեմոֆիլիայի ժամանակ առաջացող արյունահոսությունն ու այլ խնդիրները հաղթահարելուն նրանց կօգնի հատուկ պարկուճը...

ԼՈՒՐԵՐ: Արյունաբանություն ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Իսպանացի բժիշկները ՄԻԱՎ-ի՝ սեռական ճանապարհով փոխանցումը կանխարգելող դեղ են ստեղծել. tert.am
Իսպանացի բժիշկները ՄԻԱՎ-ի՝ սեռական ճանապարհով փոխանցումը կանխարգելող դեղ են ստեղծել. tert.am

Իսպանիայում բժիշկները դեղ են ստեղծել, որն արգելափակում է ՄԻԱՎ-ի փոխանցումը սեռական ճանապարհով: Euromag-ի հաղորդմամբ` դեղը ներթափանցում է արական սեռական գեղձերի մեջ և արագ ոչնացնում վիրուսը...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ ԼՈՒՐԵՐ: Վեներական հիվանդություններ ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Ամերիկացիները հաբ են ստեղծել, որի ազդեցությունը 2 շաբաթ կարող է տեւել. news.am
Ամերիկացիները հաբ են ստեղծել, որի ազդեցությունը 2 շաբաթ կարող է տեւել. news.am

Ամերիկյան գիտնականները դեղորայքի համար նոր պարկուճ են ստեղծել, որն ընդունելուց հետո մինչեւ 2 շաբաթ մնում է ստամոքսում՝ դանդաղ դուրս թողնելով դեղի չափաբաժինները: Բերանի միջոցով ընդունվող դեղորայքն ազդեցության...

ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Աշխարհի ամենաթունավոր օձի թույնը կարող է ներառվել նոր ցավազրկողի բաղադրության մեջ. news.am
Աշխարհի ամենաթունավոր օձի թույնը կարող է ներառվել նոր ցավազրկողի բաղադրության մեջ. news.am

Աշխարհի ամենաթունավոր օձի՝ կապույտ մարջանե օձի թույնը կարող է դառնալ նոր ցավազրկողի հիմքը: Կապույտ մարջանե օձն անվանում են «սպանողներին սպանող», քանի որ նա կարող է հարձակվել նույնիսկ արքայական կոբրայի վրա...

Նոր մոլեկուլը «վատ» ճարպը «լավի» է վերափոխում. news.am
Նոր մոլեկուլը «վատ» ճարպը «լավի» է վերափոխում. news.am

Beta-LGND2 կոչվող քիմիական նյութի ակտիվացումը Beta (ER-Beta) էսթրոգենային ռեցեպտորների միջոցով կարող է օգնել ճարպակալման եւ նյութափոխանակության հիվանդությունների դեմ պայքարում...

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում
Գիտնականները մշակում են ինքնասպանության դեմ դեղահաբեր. 1in.am
Գիտնականները մշակում են ինքնասպանության դեմ դեղահաբեր. 1in.am

Ամերիկացի գիտնականներին հաջողվել է մարդու օրգանիզմում հայտնաբերել ֆերմենտ, որն ավելի վաղ գիտությանը հայտնի չի եղել, հայտնում է gogetnews.info-ն: Տվյալ ֆերմենտն ազդում է ուղեղի բորբոքումների վրա և, որպես...

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն
Իռլանդացի գիտնականները սովորել են կանգնեցնել արյան վարակումը. 1in.am
Իռլանդացի գիտնականները սովորել են կանգնեցնել արյան վարակումը. 1in.am

Իռլանդացի գիտնականները հայտնագործություն են կատարել, որը կփրկի տասնյակ հազարավոր մարդկանց կյանքեր: Թագավորական կոլեգիայից վիրաբույժների խմբին հաջողվել է մշակել նոր դեղ...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ
Գիտնականները ստեղծել են Ալցհեյմերի հիվանդության զարգացումը դանդաղեցնող առաջին դեղը. tert.am
Գիտնականները ստեղծել են Ալցհեյմերի հիվանդության զարգացումը դանդաղեցնող առաջին դեղը. tert.am

Միջազգային գիտնականների թիմը  հայտարարել է հեղափոխական դեղի ստեղծման մասին, որը զգալի դադաղեցնում է Ալցհեյմերի հիվանդության զարգացումը: Ինչպես նշում է The Telegraph-ը, դեղը ստացել է...

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Գիտնականները մտադիր են մարդկանց երակների մեջ նանոռեբոտներ մտցնել. tert.am
Գիտնականները մտադիր են մարդկանց երակների մեջ նանոռեբոտներ մտցնել. tert.am

Եվրոպացի գիտնականները ստեղծել են չնչին չափերի նանոռոբոտներ, որոնք էլեկտրամագնիսկան դաշտի արտաքին ազդեցության շնորհիվ կարողանում են մեծ արագություն զարգացնել հեղուկ միջավայրում...

ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Չինական ծաղիկներում հայտնաբերվել է քաղցկեղի դեմ դեղամիջոց. 1in.am
Չինական ծաղիկներում հայտնաբերվել է քաղցկեղի դեմ դեղամիջոց. 1in.am

Չինաստանի գիտությունների ակադեմիային կից Բույսերի հետազոտման գիտական կենտրոնի մասնագետնեը պարզել են, որ ծառանման քաջվարդի (Paeonia) սերմերը պարունակում են օմեգա-3 և օմեգա-6 չհագեցած ճարպաթթուներ...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ
Արյան փորձաքննությունը կօգնի դեղ ընտրել ընկճախտի դեմ. բրիտանացի գիտնականներ. 1in.am
Արյան փորձաքննությունը կօգնի դեղ ընտրել ընկճախտի դեմ. բրիտանացի գիտնականներ. 1in.am

Լոնդոնի Թագավորական քոլեջի բժիշկները պնդում են, որ արյան փորձաքննության իրենց մեթոդը կօգնի ավելի ճիշտ նշանակել դեղեր ընկճախտով տառապողներին՝ հայտնում է BBC-ն...

ԼՈՒՐԵՐ: Ընկճախտ (դեպրեսիա)
Դեղերի 3D տպագրությունը թույլ կտա մի քանիսի փոխարեն մեկ հաբ ընդունել. news.am
Դեղերի 3D տպագրությունը թույլ կտա մի քանիսի փոխարեն մեկ հաբ ընդունել. news.am

Դեղերի ստեղծման նոր տեխնոլոգիան թույլ կտա հիվանդներին անհատապես համապատասխանող դեղեր ստեղծել: 3D տպիչով տպագրված մեկ դեղահաբում կպարունակվեն անհրաժեշտ չափաբաժիններն այն բոլոր...

ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Հաբերով ինսուլինը կարող է փոխարինել ներարկումներին. news.am
Հաբերով ինսուլինը կարող է փոխարինել ներարկումներին. news.am

Oramed Pharmaceuticals Inc (Իսրայել) դեղագործական ընկերությունը հայտնել է դեղահաբերով ինսուլինի կլինիկական փորձարկման երկրորդ փուլի հաջող ավարտի մասին: ORMD-0801 դեղի կլինիկական փորձարկումների երկրորդ...

ԼՈՒՐԵՐ: Ներզատական համակարգ ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ